Մայլի Քրիստի
Մեյլի Քրիստին բազմամշակութային փորձով արվեստագետ է, ով ստեղծում է յուրահատուկ քանդակային լեզու խճանկարներով։
Մեյլի Քրիստին բրիտանացի արվեստագետ է, ում մոնումենտալ քանդակներն ու գեղանկարները արտացոլում են անցողիկ գեղեցկության ու գոյաբանական խորը հարցեր։
Աշխատելով հարավային Անգլիայում՝ Քրիստին ուսումնասիրում է թաքնված հուզական պատկերներ՝ ժամանակի մեջ սառած միկրոհույզեր, խոցելիություն, որը մենք հազվադեպ ենք ցուցադրում, ինչպես նաև մեր ընդհանուր պայքարը մահվան դեմ։
Նրա աշխատանքները առանձնանում են համարձակ գույներով, հարուստ կառուցվածքով և անզուսպ ուրախությամբ։ Այն բացահայտում է անսովորը սովորականի մեջ. հայացք, որը պարունակում է հավերժություն, ժեստ, որը խոսում է, խոլորձի կոր, որը դառնում է կանացիության մասին մեդիտացիա։ Հետիմպրեսիոնիստական գույներով հարուստ գեղանկարները ստեղծում են այնքան շոշափելի ծավալներ, որոնք լի են կյանքի շնչով։ Մեծածավալ քանդակները, այդ թվում՝ նրա հայտնի 5 մետրանոց խոլորձը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, բնական ձևերը վերածում է գոյության իմաստի, զգալու ու անընդհատ հարցադրելու կոնցեպտների շուրջ ուսումնասիրությունների։
Քրիստիի արվեստը քնքշությամբ և քաջությամբ դիմակայում է կյանքի հիմնարար հարցերին՝ հրավիրելով դիտողներին հանգիստ երկխոսության գեղեցկության, միայնության, ուրախության և մեր գոյության ճանապարհորդության մասին՝ արտացոլելով ոչ միայն այն, ինչ տեսնում ենք, այլև այն, ինչ զգում ենք սրտի զարկերի միջև ընկած ակնթարթներում։