ԱՅՑԵԼԵԼ ԳԱԿ

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ


Սիրով ողջունում ենք ձեզ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Այցելեք մեզ ուսումնասիրելու արվեստը, վայելելու գեղեցիկ միջավայրը, կամ պարզապես ոգեշնչում գտնելու, հուսով ենք, որ մեր կենտրոնում դուք կանցկացնեք հիշարժան և հաճելի ժամանակ:

Պրոմո հոլովակ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) հարգելի այցելուներ

Ձեր իսկ ապահովության ու հարմարավետության, ինչպես նաև արվեստի գործերի պահպանության համար անհրաժեշտ է հետևել այս կանոններին.

• Արգելվում է արվեստանմուշներին ձեռք տալը և պատվանդաններին բարձրանալը։ ԳԱԿ-ի ցանկացած գույքի վնաս պատճառելը իրավախախտում է, օրենքով պատժելի է և հանգեցնելու է օրենքով սահմանված պատասխանատվության:

• Արգելվում է մուտք գործել կանաչ գոտի: Սանիտարական նկատառումներից ելնելով՝ կենդանիների մուտքը կանաչ գոտի արգելվում է:

• Արգելվում է փողոցային շներին կերակրելը։

• Արգելվում է աղբ նետել աղբամաններից դուրս:

• Անհրաժեշտ է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները: Կրակ վառելն արգելվում է:

• Խստիվ արգելվում է որևէ տեսակի զենք և զինամթերք կրել և օգտագործել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Չի թույլատրվում օրենքով արգելված նյութեր կրելն ու օգտագործելը ԳԱԿ-ի տարածքում:

• Արգելվում է ոգելից խմիչքների օգտագործումը։

• Անհրաժեշտ է դրսևորել հարգանք այլ անձանց հանգստի և արվեստը վայելելու իրավունքի նկատմամբ ։

• Մասնագիտական նպատակներով լուսանկարահանումներ և տեսանկարահանումներ կատարելու համար անհրաժեշտ է նախապես դիմել ԳԱԿ-ի վարչական անձնակազմին:


Առևտրային կամ քաղաքական նպատակներով լուսանկարահանումները և տեսանկարահանումներն արգելվում են։
Սույն կանոնները խախտած անձինք կհամարվեն ԳԱԿ-ի տարածք ներխուժած և պարտավոր են անհապաղ լքել տարածքը:
Առցանց դիմում ֆոտո/վիդեո նկարահանման համար

Եթե ​​ցանկանում եք կազմակերպել ֆոտո կամ վիդեո նկարահանումներ ԳԱԿ-ի տարածքում, ապա կխնդրենք հարցում ուղարկել մեզ։

ԱՆՎՃԱՐ ՄՈՒՏՔ
Աշխատանքային ժամեր
  • Ցուցասրահներ, Այցելուների կենտրոն
    ուրբաթ, շաբաթ և կիրակի 10։00-20։00
  • Շարժասանդուղքների սրահ
    ամեն օր 08։00-20։00
  • Գաֆէսճեան քանդակների պարտեզ
    միշտ բաց է
  • Թանգարանի խանութ
    • ապրիլ-հոկտեմբեր երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի 10:00 -18:00 ուրբաթ, շաբաթ և կիրակի 10:00 -20:00
    • նոյեմբեր-մարտ ուրբաթ, շաբաթ և կիրակի 10։20
  • Հատուկ միջոցառումների սրահ (համերգասրահ)
    Տեսնել միջոցառումների օրացույցը
Կենտրոնը փակ է պետական ​​տոներին
Հասցե
Թամանյան 10, Երևան, Հայաստան
Հեռախոսահամարներ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Թանգարաների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) ինստիտուցիոնալ անդամ է։