Ձեր միջոցառումը ԳԱԿ-ում
Գաֆէսճեան արվեստի կենտրոնն առաջարկում է բացառիկ հնարավորություններ բիզնես հանդիպումների, գիտաժողովների, շնորհանդեսների, հյուրասիրությունների և այլ հատուկ միջոցառումների կազմակերպման համար:
Կասկադ համալիրի յուրօրինակ ճարտարապետական համայնապատկերը, արվեստին հատուկ մթնոլորտը և գեղեցիկ միջավայրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնը դարձնում են միջոցառումների անցկացման անզուգական վայր:
Մեր սրահները
- «Ցուցասրահ Մեկ»
- «Խանջյան» սրահ
- «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահ
- «Սասունցի Դավիթ» սրահ
- Շարժասանդուղքների սրահ
- Արտաքին հարթակներ
- «Արծիվ» սրահ
- Ստեղծագործական սրահ
- Աստղերի հարթակ
- Հատուկ միջոցառումների սրահ
«Ցուցասրահ Մեկ»
«Ցուցասրահ Մեկ»-ը Կենտրոնի առաջին հարկում գտնվող 280 ք.մ. մակերեսով ընդարձակ սրահ է, որտեղ գործում են ժամանակավոր ցուցադրություններ։ Այստեղ գործում է Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը, որում ներառված է ԳԱԿ գրադարանը։
Տեսաշար