Ձեր միջոցառումը ԳԱԿ-ում
Գաֆէսճեան արվեստի կենտրոնն առաջարկում է բացառիկ հնարավորություններ բիզնես հանդիպումների, գիտաժողովների, շնորհանդեսների, հյուրասիրությունների և այլ հատուկ միջոցառումների կազմակերպման համար:
Կասկադ համալիրի յուրօրինակ ճարտարապետական համայնապատկերը, արվեստին հատուկ մթնոլորտը և գեղեցիկ միջավայրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնը դարձնում են միջոցառումների անցկացման անզուգական վայր:
Մեր սրահները
- «Ցուցասրահ Մեկ»
- «Խանջյան» սրահ
- «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահ
- «Սասունցի Դավիթ» սրահ
- Շարժասանդուղքների սրահ
- Արտաքին հարթակներ
- «Արծիվ» սրահ
- Ստեղծագործական սրահ
- Աստղերի հարթակ
- Հատուկ միջոցառումների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Շարժասանդուղքների սրահն ընդգրկում է Կասկադ համալիրի շարժասանդուղքների հարթակները, որտեղ ներկայացված են հետաքրքիր և յուրօրինակ արվեստանմուշներ «Գաֆէսճեան Արթ Թրասթ» հավաքածուից: Այս սրահում կարող եք վարձակալել ձեր միջոցառման հիմնական սրահին հարակից հարթակներից մեկը կամ մի քանիսը (յուրաքանչյուրի մակերեսը՝ 200 ք.մ.)։
Շարժասանդուղքների սրահն ընդգրկում է մի քանի հարթակ
Հարթակներից որևէ մեկի ամրագրման համար տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել Գաֆէսճեան արվեստի կենտրոն.
+374-10-54-19-32
Տեսաշար