Ձեր միջոցառումը ԳԱԿ-ում

Գաֆէսճեան արվեստի կենտրոնն առաջարկում է բացառիկ հնարավորություններ բիզնես հանդիպումների, գիտաժողովների, շնորհանդեսների, հյուրասիրությունների և այլ հատուկ միջոցառումների կազմակերպման համար: 

Կասկադ համալիրի յուրօրինակ ճարտարապետական համայնապատկերը, արվեստին հատուկ մթնոլորտը և գեղեցիկ միջավայրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնը դարձնում են միջոցառումների անցկացման անզուգական վայր:

 

Մեր սրահները
«Երեք սուզորդների հարթակ»

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ամենավերին հարթակը, որտեղից բացվում է Երևանի գեղատեսիլ համայնապատկերը, հայտնի է «Երեք սուզորդների հարթակ» անվանմամբ: Հարթակում տեղակայված արտացոլող ջրավազանը, որի կենտրոնում վեր է խոյանում Դեյվիս Մարտինի «Երեք սուզորդներ» տպավորիչ քանդակը, դարձնում է տարածքը առավել հրապուրիչ բացօթյա ընդունելությունների համար` հյուրընկալելով մինչև 120 անձ: Հարթակի ինքնատիպ լուսավորությունը հատուկ գեղեցկություն է հաղորդում տարածքին մայրամուտից հետո:  

 

«Արծիվ» պարտեզի հարթակ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի երրորդ արտաքին հարթակը, որն ունի մուտք դեպի «Արծիվ» սրահ։ Շատրվաններով, ցայտաղբյուրներով և ծաղկաթմբերով ձևավորված «Արծիվ» պարտեզի հարթակը կատարյալ վայր է մինչև 60 անձի համար նախատեսված ընդունելությունների, այդ թվում ճաշկերույթների, երեկույթների համար: Երևանի և Արարատ լեռան համայնապատկերը Ձեր միջոցառումը կդարձնի անմոռանալի:

 

«Սասունցի Դավիթ» պարտեզի հարթակ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի երկրորդ արտաքին հարթակը, որն ունի մուտք դեպի «Սասունցի Դավիթ» սրահ։ Շատրվաններով, ցայտաղբյուրներով և ծաղկաթմբերով ձևավորված «Սասունցի Դավիթ» պարտեզի հարթակը կատարյալ վայր է մինչև 60 անձի համար նախատեսված ընդունելությունների, այդ թվում ճաշկերույթների, երեկույթների համար: Երևանի և Արարատ լեռան համայնապատկերը Ձեր միջոցառումը կդարձնի անմոռանալի:

 

«Խանջյան» պարտեզի հարթակ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաջին արտաքին հարթակը, որն ունի մուտք դեպի «Խանջյան» սրահ։ Շատրվաններով, ցայտաղբյուրներով և ծաղկաթմբերով ձևավորված «Խանջյան» պարտեզի հարթակը կատարյալ վայր է մինչև 60 անձի համար նախատեսված ընդունելությունների, այդ թվում ճաշկերույթների, երեկույթների համար: Հարթակում տեղակայված է Դեյվիդ Բրոյեր-Վեյլի «Այցելուն» բրոնզաձույլ քանդակը, որը Երևանի և Արարատ լեռան համայնապատկերի հետ միասին անմոռանալի կդարձնի Ձեր միջոցառումը: