Ձեր միջոցառումը ԳԱԿ-ում

Գաֆէսճեան արվեստի կենտրոնն առաջարկում է բացառիկ հնարավորություններ բիզնես հանդիպումների, գիտաժողովների, շնորհանդեսների, հյուրասիրությունների և այլ հատուկ միջոցառումների կազմակերպման համար: 

Կասկադ համալիրի յուրօրինակ ճարտարապետական համայնապատկերը, արվեստին հատուկ մթնոլորտը և գեղեցիկ միջավայրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնը դարձնում են միջոցառումների անցկացման անզուգական վայր:

 

Մեր սրահները
Աստղերի հարթակ

Հատուկ Միջոցառումների սրահի նախասրահը` Աստղերի հարթակը, որտեղ տեղակայված է «Սվարովսկի Բյուրեղյա պալատ» ցուցադրությունը, իր ժամանակակից արվեստի հրաշալի ստեղծագործություններով և գունեղ լուսավորությամբ կատարյալ վայր է հոտնկայս ընդունելությունների անցկացման համար: 

Վիրտուալ շրջայց