Երեխաների պաշտպանության միջազգային օր 2014

  • Ամսաթիվ 01 հնս 2014

Հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և «ԱրմենՏել» ընկերությունը հրավիրում են բոլորին միասին տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Գեղեցիկ ավանդույթ դարձած այս միջոցառումը նախորդ տարիներին ներգրավել է տասնյակ հազարավոր երեխաների և ծնողների Հայաստանի բոլոր անկյուններից: 

Հունիսի 1-ի տոնախմբությունը կմեկնարկի ժամը 12:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու ստեղծագործական խմբակներին և ժամանցային ծրագրերին, իսկ հեքիաթների սիրված հերոսներն անսպառ ուրախություն կպարգևեն բոլոր մասնակիցներին: 

Համերգային հատվածը կմեկնարկի ժամը 13:30-ին: Մի շարք մանկական երաժշտական խմբեր ելույթ կունենան Գաֆէսճեան արվեստի կենտրոնի փոքրիկ այցելուների համար: Ծրագիրը կշարունակվի ՄԻԿԱԴՈ խմբի հրաշալի ելույթով, որը կմեկնարկի 15:00-ին: 

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է տոնել ավանդույթ դարձած իր ամենամյա միջոցառումը՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Միջոցառումը հարստացնելով արվեստի խմբակներով՝ ցանկանում ենք մեր մանուկներին մատուցել ստեղծարար, հետաքրքիր և ուրախ միջավայր: Այս տարի ևս ուրախ ենք համագործակցել «ԱրմենՏել» ընկերությունը հետ, որը սիրով միացավ Կենտրոնի նախաձեռնությանը՝ դառնալով նախագծի գլխավոր գործընկերը»,- ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը: 

«ԱրմենՏել» ընկերությունը ուրախությամբ հրավիրում է բոլորին մասնակցելու Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառմանը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Հավատացած եմ, որ մենք կկարողանանք պարգևել մեր փոքրիկներին և նրանց ծնողներին դրական լիցքեր, անմոռանալի տոնական տրամադրություն, իսկ նման նախաձեռնությունները նրանց կյանքը կդարձնեն ավելի լուսավոր»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Միջոցառման գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը, ինֆորմացիոն հովանավորն է «Շողակաթ» հեռուստաընկերությունը:

 

Դիտել միջոցառման տեսանյութը և լուսանկարները