Երեխաների պաշտպանության միջազգային օր 2018
- Ամսաթիվ 01 հնս 2018
Հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Beeline-ի աջակցությամբ տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ավանդույթ դարձած միջոցառումն այս տարի համախմբեց երեխաներին «Հին Երևան. կենդանի հիշողություն» թեմայի շուրջ:
Տոնախմբությունը մեկնարկեց Կենտրոնի Պատկերասրահ Մեկում և շարունակվեց Գաֆէսճեան քանդակների պարտեզում, որտեղ շուրջ 300 դպրոցականներ մասնակցեցին հանրային ինստալացիայի՝ վերապատկերելով դեռևս խորհրդային տարիներին Կասկադ համալիրի առաջին հարթակի տեղում գտնվող «Հին Կասկադ» շատրվանի խճանկարը, որի հեղինակը քանդակագործ Դերենիկ Դանիելյանն էր (1912-1994):
Միջոցառումը կազմակերպվել էր Beeline-ի աջակցությամբ: