Եվրոպական ժառանգության օրերը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

  • Ամսաթիվ 30 օգս 2013

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանում կանցկացվեն մի շարք միջոցառումներ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում, որոնց միանում է նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հետևյալ ծրագրով:

ԾՐԱԳԻՐ

Օգոստոսի 30

19:00 Հայկական ավանդական պարերի ուսուցում «Կարին» համույթի մասնակցությամբ

Օգոստոսի 31

15:00 «Ճանապարհորդություն գույների աշխարհով» կրթական ծրագիր

Օգոստոսի 31

19:00 «Թվանշային դարաշրջան. Արամ Խաչատրյան. կյանքը և ստեղծագործությունը» մրցանակակիր մուլտիմեդիա սկավառակի վիզուալ/ինտերակտիվ ներկայացում 
Բանախոս՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի (ՏՏՀ) գործադիր տնօրեն Գարեգին Չուգասզյան

Սեպտեմբերի 1

Շրջայցեր հանրության համար՝ կենտրոնի էքսկուրսավարների ուղեկցությամբ

Կենտրոնը նաև սիրով առաջարկում է մասնավոր շրջայց Եվրոպական ժառանգության օրերի առիթով Հայաստան ժամանած Եվրոպական միության հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի մշակութային ոլորտի պատասխանատու պաշտոնակատար անձանց համար: 

Բոլոր ծրագրերին մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ: