Գիրք նվիրելու օրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, 2019թ․
- Ամսաթիվ 19 փտր 2019
Այսօր մեկնարկեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) տասնամյակին նվիրված միջոցառումների շարքը: Հովհաննես Թումանյանի 150-ամյակի և Գիրք նվիրելու միջազգային օրվա առթիվ Beeline-ի մասնակցությամբ տեղի ունեցավ գիրք նվիրելու արարողություն, որին մեծ ուրախությամբ հյուրընկալեցինք Երևանի գրադարանների ներկայացուցիչներին: Արարողությանը ներկա էին նաև 2016-2017թթ. Beeline-ի աջակցությամբ կայացած «Հանդիպում գրքի հետ» կրթական ծրագրի մասնակից մանուկները: ԳԱԿ-ը մասնակից երեխաների կողմից նկարազարդված «Հովհաննես Թումանյան. Ստեղծագործությունների ընտրանի» գրքի 100 օրինակ նվիրեց Հայաստանի շուրջ 62 գրադարանների: