Հայկական ռադիո 100

  • Ամսաթիվ 18 սպտ 2026
  • Ժամ 19:30
  • Կատարել ամրագրում +374 10 567262

📍Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 19:30-ից Երևանի սրտում՝ «Գաֆէսճեան քանդակների պարտեզ», Կասկադ համալիրում, մեկնարկելու է տոնական բացօթյա համերգ՝ նվիրված Հայկական ռադիոյի 100-ամյա հոբելյանին։
Հոբելյանական երեկոն ոչ միայն երաժշտական տոն է, այլ նաև հարգանքի տուրք Հայկական ռադիոյի հարյուրամյա անցյալին և նրա հարուստ ժառանգությանը։
Հանրային ռադիոյի անբաժանելի և ամենարժեքավոր բաղադրիչներից է պրոֆեսիոնալ երաժշտական ձայնագրման ստուդիան, որը համարվում է ռադիոյի իսկական գանձարանը։ Հենց այստեղ է պահպանվում, համալրվում և ամեն օր թարմացվում Հայկական ռադիոյի լեգենդար «ոսկե ֆոնդը»։
Ստուդիան 2017–2018թթ․ ստացավ նոր շունչ ու տեխնիկական հագեցվածություն՝ բացելով արդիական հնարավորությունների նոր էջ, և մինչ օրս շարունակում է իր կարևորագույն ֆոնդավորման աշխատանքները։
Այս համերգային երեկոն նաև յուրօրինակ հնարավորություն է՝ արժևորելու այս ստուդիայի բազմամյա գործունեությունն ու դրա ստեղծած հարուստ երաժշտական ժառանգությունը։
🎙️Համերգային ծրագրի մասնակիցներն են՝
✔️Նորայր Քարտաշյան և Մենուա բենդ,
✔️Զարուհի Բաբայան և JazzԶառա,
✔️Վանական,
✔️Երևան Քոլլինգ,
✔️Էթնոքոլորս
🔊Օրվա դիջեյներն են՝ Ջեյքոբն ու Ձուկը:
📣Հրավիրում ենք բոլորին՝ միասին վայելելու հոբելյանական երեկոն և տոնելու Հայկական ռադիոյի մեծ հոբելյանը բաց երկնքի տակ: