Qarpet Film Premiere
- Ամսաթիվ 02 հկտ 2026
- Ժամ 19:00
- Տոմսի արժեք Անվճար՝ նախնական գրանցմամբ
- Կատարել ամրագրում +374 10 567262
Հոկտեմբերի 2-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում տեղի կունենա «Քարպետ» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը նվիրված է Կենտրոնի «Սասունցի Դավիթ» սրահում ներկայացված Ալեքսանդր Նիկիտինի և Դմիտրի Բեկետովի համանուն նախագծին։
Հայաստանում ապրելու և հայկական վիզուալ մշակույթի հետ երկարատև շփման արդյունքում արվեստագետները ստեղծել են աշխատանքների շարք, որը միավորում է խաչքարի մոնումենտալությունն ու գորգարվեստի զարդանախշային լեզուն։ «Քարպետը» ավանդական ձևերի վերարտադրություն չէ, այլ դրանց վերաիմաստավորում նոր քանդակային ձևաչափում։ Աշխատանքները նոր համատեքստ են ստանում Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» կոթողային որմնաքանդակի հարևանությամբ։
Ֆիլմի դիտումից հետո տեղի կունենա քննարկում ռեժիսոր Արման Այվազյանի և արվեստագետներ Ալեքսանդր Նիկիտինի ու Դմիտրի Բեկետովի մասնակցությամբ։ Քննարկումը կվարի ցուցադրության համադրող, ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը։
Միջոցառման մուտքը միայն նախնական գրանցմամբ։