Ռազմիկ Դավոյանի «Շշուկներ և Մարգագետինների շունչ» գրքի շնորհանդեսը
- Ամսաթիվ 28 ապր 2011
Ապրիլի 28-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում տեղի ունեցավ նշանակալի մշակութային միջոցառում։
Կայացավ ժամանակակից հայ ամենանշանավոր բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի «Շշուկներ և մարգագետինների շունչ» երկլեզու բանաստեղծական գրքի շնորհանդեսը։ Գիրքը հրատարակվել է 2010 թվականին Անգլիայում, Մեծ Բրիտանիա, Arc Publication-ի կողմից՝ «Տեսանելի բանաստեղծներ» շարքի շրջանակներում։
Երեկոն բացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի տնօրեն Աննա Սիմոնյանի ելույթով։
Տիկին Արմինե Թամրազյանը ներկայացրեց գրքի պատմությունը և հրատարակության կարևորությունը: Թարգմանչի և խմբագիրների ներածական ելույթներից հետո պարոն Դավոյանը կիսվեց հրատարակության վերաբերյալ իր ոգևորությամբ և շնորհակալություն հայտնեց Arc հրատարակչությանը և գրքի ստեղծմանը նպաստած բոլոր անձանց: Վերջում պարոն Դավոյանը շնորհակալություն հայտնեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնին՝ շնորհանդեսը անցկացնելու համար հատուկ միջոցառումների դահլիճ տրամադրելու համար, և պարոն Գաֆէսճեանին՝ ընձեռված հնարավորության համար:
Ելույթներից հետո գրքից ընտրված բանաստեղծություններ արտասանեցին Արմինե Թամրազյանը և Անժելա Ջարմենը՝ անգլերեն, իսկ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը՝ հայերեն: