Սուրբ Վարդանանց տոն
- Ամսաթիվ 04 մրտ 2011
2011 թվականի մարտի 4-ին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) «Վարդանանք» ռազմական-հայրենասիրական կրթական ակումբը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համագործակցությամբ, հատուկ միջոցառում անցկացրեց թանգարանի Խանջյան սրահում։
Միջոցառումը կազմակերպվել էր Սուրբ Վարդանանց տոնը նշելու նպատակով, որը նվիրված է զորավար Վարդան Մամիկոնյանին և նրա 1,036 զոհված զինակիցներին, ովքեր 5-րդ դարում հայկական բանակը առաջնորդեցին պարսկական ներխուժողների դեմ և զոհվեցին Ավարայրի ճակատամարտի ժամանակ։ Միջոցառումը նաև նվիրված էր ԵՊՀ «Վարդանանք» ռազմական-հայրենասիրական կրթական ակումբի 15-ամյակին, որը կոչվել է Վարդանանց սուրբ նահատակների անունով։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ժամանակավոր գործադիր տնօրեն պարոն Վահագն Մարաբյանը ողջունեց հյուրերին և բացեց միջոցառումը։ Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռի արխիվների և թանգարանների տնօրեն Ասողիկ Տեր-Կարապետյան քահանան ներկայացրեց տոնի պատմությունն ու իմաստը։
Միջոցառման ավարտին ակումբի նախագահ տիկին Սաթենիկ Աբրահամյանը իր շնորհակալությունը հայտնեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնին՝ աջակցության և Խանջյան սրահի տրամադրման համար։