Թանգարանային գիշերը և Թանգարանների միջազգային օրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

  • Ամսաթիվ 17 մյս 2014

Մայիսի 17-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) տոնելու է Թանգարանային գիշերը` անվճար բացելով իր բոլոր ցուցասրահները առավոտյան ժամը 10:00-ից մինչև 24:00:

Թանգարանային գիշերվա շրջանակներում Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մեկնարկելու է նոր ցուցադրություն «Արծիվ» սրահում՝ «Կերպափոխվող իրականություն. նորարարությունն ու երևակայությունը իտալական դիզայնում» ի հավելումն ընթացիկ ժամանակավոր ցուցադրությունների. պատկերասրահ Մեկում՝ «Լիբենսկի Բրիխտովա. լույս տարածության միջով» և Սասունցի Դավիթ պարտեզի սրահում՝ «Ֆրիդենսրայխ Հունդերթվասեր Ռեգենթագ»: 

«Ֆրիդենսրայխ Հունդերթվասեր Ռեգենթագ» ցուցադրության շրջանակներում այդ օրը կիրականացվեն նաև կրթական ծրագրեր.

Ժամը՝ 12:00 – 13:30 
14:30 – 16:00

• «Կախարդական լաբիրինթ» 
Ոգեշնչվելով ավստրիացի մեծանուն արվեստագետի Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի ստեղծագործություններից՝ մասնակիցները կստեղծեն Հունդերթվասերի ոճի կոլաժներ՝ օգտագործելով ընդեղեն և այլ բնական նյութեր:

Ժամը՝ 17:00 – 19:00

• «Քաղաք Հունդերթվասեր» 
Մասնակիցները կստեղծեն եռաչափ քաղաք՝ որպես հիմք ընդունելով Հունդերթվասերի փիլիսոփայությունն ու ճարտարապետական մոտեցումները:

Ծրագրերին մասնակցությունն անվճար է՝ պարտադիր նախնական գրանցմամբ: Տեղեկությունների համար զանգահարել` +37410 54 19 32/34:

Ժամը՝ 14:00 և 16:00

Հատուկ միջոցառումների սրահում կցուցադրվի ռեժիսոր Պիտեր Շամոնիի «Հունդերթվասերի Ռեգենթագը» վավերագրական ֆիլմը

Մայիսի 18-ին ևս թանգարանի մուտքը կլինի անվճար մինչ 20:00: