Թանգարանների միջազգային օրն ու Եվրոպական թանգարանային գիշերը ԳԱԿ-ում
- Ամսաթիվ 19 մյս 2018
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հրավիրում է բոլորին միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին և Թանգարանային գիշերը՝ մայիսի 19-ին՝ առաջարկելով անվճար մուտք բոլոր ցուցասրահներ մայիսի 18-ին՝ ժամը 10:00-20:00, իսկ մայիսի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև 24:00-ն:
2018 թվականին Թանգարանների միջազգային օրվա թեման է՝ «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հասարակություն»:
Կենտրոնը նաև կներկայացնի միջոցառումների և կրթական նախաձեռնությունների հատուկ ծրագիր.
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Գերհաղորդակցվող թանգարաններ
Նոր մոտեցումներ, նոր հասարակություն
Մայիսի 18, 2018
10:00 - 20:00 ԱՆՎՃԱՐ ՄՈՒՏՔ
Ժամանակավոր ցուցադրություններ
- ՃԱՆՃ
«Սասունցի Դավիթ» պարտեզի սրահ 14.04.2018 - 27.05.2018
- ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՄՈՆՈՒՄԵՆՏԱԼ ԵՐԵՎԱԿԱՅՈՒՄ
«Արծիվ» սրահ 31.03.2018 - 10.06.2018
- ԱՐՎԵՍՏԱՆՈՑ
Շարժասանդուղքների սրահ 23.02.2018 - 03.06.2018
Կրթական ծրագիր
- ՎԵՐԱ-ԵՐԵՎԱԿԱՅԻՐ ՔԱՆԴԱԿԸ
«Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրության շրջանակներում
11:00 Մեծահասակների ծրագիր, «Արծիվ» սրահ
Բացօթյա յոգա և նկարչություն
- ՄԱՐՄԻՆ, ՇԱՐԺՈՒՄ, ՊԱՏԿԵՐ
16:00-17:30 Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Հանրային բանախոսություն
- ՔԱՂԱՔ. ԿԵՐՊԱՐ և ԿՈՆՏԵՔՍՏ Գարնանային դասախոսությունների շարք
Թեմա` Երևանի վերացող արդի ճարտարապետական շերտը
Բանախոս` Ռուբեն Արևշատյան, արվեստի քննադատ և համադրող
18:30 Հատուկ միջոցառումների սրահ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ
Մայիսի 19, 2018
10:00 - 24:00 ԱՆՎՃԱՐ ՄՈՒՏՔ
Ժամանակավոր ցուցադրություններ
- ՃԱՆՃ
«Սասունցի Դավիթ» պարտեզի սրահ 14.04.2018 - 27.05.2018
17:00- 24:00 Շրջայց-հանդիպում հեղինակ Արման Նուռի հետ
- ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՄՈՆՈՒՄԵՆՏԱԼ ԵՐԵՎԱԿԱՅՈՒՄ
«Արծիվ» սրահ 31.03.2018 - 10.06.2018
- ԱՐՎԵՍՏԱՆՈՑ
Շարժասանդուղքների սրահ 23.02.2018 - 03.06.2018
Կրթական ծրագրեր
- ՎԵՐԱ-ԵՐԵՎԱԿԱՅԻՐ ՔԱՆԴԱԿԸ
«Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրության շրջանակներում
11:00 - Ընտանեկան ծրագիր
14:00 - Պատանեկան ծրագիր
«Արծիվ» սրահ
- ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔՆԵՐ
14:00 Ընտանեկան ծրագիր, Հատուկ միջոցառումների սրահ
Լուսանկարչական տաղավար
- ԱՐՎԵՍՏԱՆՈՑՈՒՄ
«Արվեստանոց» ցուցադրության շրջանակներում
19:00-21:00 Շարժասանդուղքների սրահ
Բացօթյա մուլտիմեդիա ներկայացում
- ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ
21:00 - 22:00 Գաֆէսճեան քանդակների պարտեզ