Թանգարանների ներկայացուցիչներն ու DVV International-ը՝ կրթական համագործակցության շրջանակում

  • Ամսաթիվ 14 մյս 2018

Մայիսի 14-ին Գաֆեսճեան արվեստի կենտրոնը հյուրընկալեց DVV International in Armenia գրասենյակի հյուրեր՝ Կովկասի գրասենյակի պատասխանատու Հեններ Հիլդերբենդին (DVV Բոնն, Գերմանիա) և DVV տարածաշրջանային ղեկավար Մայա Ավրամովսկայային, ովքեր հանդիպեցին Երևանի տարբեր թանգարանների ներկայացուցիչներին և Թանգարանային կրթության կենտրոնի խորհրդի անդամներին: Հանդիպման ընթացքում թանգարանի աշխատակիցները ներկայացրեցին Թանգարանների կրթության կենտրոնի հետ համագործակցության արդյունքները, այնուհետև քննարկեցին ապագա համագործակցության հնարավորությունները:

 

Դիտել միջոցառման լուսանկարները