Տիգրան Համասյանի մասին ֆիլմի ցուցադրում
- Ամսաթիվ 02 ապր 2015
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը սիրով հրավիրում են ձեզ ապրիլի 2-ին ժամը 18:00-ին ԳԱԿ-ի հատուկ միջոցառումների սրահ` դիտելու «Տիգրան» 52 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմը՝ նվիրված հայտնի հայ դաշնակահար Տիգրան Համասյանին:
Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Ադրիեն Ռիվոլիե
Cocottesminute productions, Mezzo և Lyon Capitale TV համատեղ արտադրություն
Սա պատմություն է մի երիտասարդի մասին, ով ողջ էությամբ տարված է երաժշտությամբ...
Տիգրան Համասյան, հանրաճանաչ դաշնակահար, որի արտասովոր ջազային կատարումները հմայում են նույնիսկ ամենամեծերին և անհանգստացնում պուրստներին: Ռեժիսորը մեզ իր հետ տանում է Միացյալ Նահանգներ, Եվրոպա և Հայաստան՝ մասնակից դարձնելով այս պահանջված արվեստագետի կայացման գործընթացին: Տիգրանը սպառում է ոգեշնչման իր աղբյուրները ինչպես էլեկտրո, ռոք մետալ և ջազային ոճերում, այնպես էլ անհագ ծարավով ներշնչվում է իր երկրի պատմությունից և երաժշտական ֆոլկլորից: Մտերմիկ ճանապահորդություն, որտեղ կերպարի և երաժշտության միջև կայացած մենամարտից ծնվում են զգացմունքները:
Մուտքն անվճար է: