Ժաումե Պլենզա
Ժաումե Պլենզան ժամանակակից համաշխարհային արվեստի առաջատար անուններից է:
Իսպանացի քանդակագործ Ժաումե Պլենզան (ծնվ. 1955 թ.) ժամանակակից համաշխարհային արվեստի առաջատար անուններից է։ Նա ստեղծագործում է տարբեր մեդիաներով՝ ներառյալ գծանկար, քանդակ, գրաֆիկա, թատերական ձևավորումներ և մուլտիմեդիա ինստալյացիաներ։ Պլենզան հաճախ պատկերում է խորհող դիրքով նստած կամ ծնկի եկած կերպարներ՝ ուսումնասիրելով մարդկային կերպարի արտահայտչական և առեղծվածային բնույթը։
Նրա գործերը ցուցադրվել են հեղինակավոր հաստատություններում, այդ թվում՝ Փարիզի Jeu de Paume, Լիդսի Henry Moore Institute և Բարսելոնայի Joan Miró Foundation։
Կասկադ համալիրի վրա վեր են խոյանում նրա երկու քանդակները՝ «Սեր, Ատելություն, Հոգի» (2012) և «Արև, Լուսին, Երկիր» (2012) հեղինակի «Պոետներ» շարքից: Դրանք պատկերում են մետաղյա բարձր սյուների վրա նստած կերպարներ, որոնք գիշերով նաև լուսավորվում են։