Գաֆէսճեան քանդակների պարտեզ
09 նմբ 2009
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզը ընդգրկում է Կասկադի դիմաց գտնվող պուրակի տարածքը, որտեղ ներկայացված է աշխարհի մոնումենտալ քանդակների լավագույն հավաքածուներից մեկը: Պարտեզի հատուկ նախագծված ընդարձակ ծառուղիները, ծաղկային ձևավորումները ստեղծում են ժամանակակից միջավայր մեծածավալ քանդակների տեղակայման համար: Այստեղ կարելի է տեսնել հեղինակավոր արվեստագետներ Ֆերնանդո Բոտերոյի, Ժաումե Պլենզայի, Ջեք Յանգերմանի, Յուե Մինջունի, Ջի Յոնգ-Հոյի և այլ արվեստագետների ստեղծագործությունները:
Հայտնվելով այս սիրված զբոսավայրում` յուրաքանչյուր ոք, դեռ չմտած ցուցասրահ, արդեն իսկ ընկղմվում է ժամանակակից արվեստի մթնոլորտ:
Տեսաշար
ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ