- Գլխավոր էջ
- Ծրագրեր և միջոցառումներ
-
Համերգաշար
Համերգաշար
Երաժշտության կասկադ
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Երաժշտության կասկադ համերգների շարքը ներկայացնում է ջազ, փոփ և ռոք երաժշտության լավագույն կատարումներ: Հայաստանի Պետական ջազ նվագախումբ, Կատուներ, Չիկո և ընկերներ, Սուրեն Առուստամյան, Դորիանս և շատ այլ հանրահայտ երաժիշտներ հանդես են եկել ԳԱԿ-ի Հատուկ միջոցառումների սրահում:
Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշար
Մեկնարկելով 2010 թվականի հուլիսին` Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշարն հրավիրում է իր այցելուներին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահ` վայելելու ինչպես հայ, այնպես էլ հրավիրյալ երաժիշտների կատարմամբ դասական բարձրաճաշակ երաժշտություն:
Համերգաշարի բացումը տեղի ունեցավ 2010 թվականի հուլիսի 7ին, միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ` Արմեն Բաբախանյանի (դաշնամուր, Հայաստան) և Սոնա Ազարյանի (ջութակ, Ռուսաստան) մասնակցությամբ:
Մեր բեմում հանդես են եկել Արամ Թալալյանը, Հայկ Մելիքյանը, Արմեն Բաբախանյանը, Սվետլանա Նավասարդյանը և շատ այլ հանրահայտ երաժիշտներ:
Առաջնորդվելով ժամանակակից արվեստի առաջատար միտումները Հայաստանում ցուցադրելու և աշխարհին հայկական մշակույթի լավագույնը ներկայացնելու առաքելությամբ` Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հրավիրում է երաժշտության բոլոր սիրահարներին Հատուկ միջոցառումների սրահ:
Տոմսերի ամրագրման և մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել (010) 56 72 62:
Դուք կարող եք պատվիրել Հատուկ միջոցառումների սրահի Ձեր նախընտրած սեղանը: Նշեք դա տոմս գնելիս, և մենք կամրագրենք Ձեր նախընտրած սեղանը հատուկ Ձեզ համար:
Դարձեք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի անդամ և անվճար դիտեք ԳԱԿ-ի հատուկ և շրջիկ ցուցադրությունները, ստացեք 10% զեղչ բոլոր հատուկ միջոցառումների` այդ թվում համերգաշարերի և դասախոսությունների համար, ինչպես նաև թանգարանի խանութից ձեռք բերված ողջ տեսականու համար: