- Գլխավոր էջ
- Ծրագրեր և միջոցառումներ
-
Հանդիպում արվեստի հետ
Հանդիպում արվեստի հետ
«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2010 թ. հոկտեմբերից: Միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին:
«Հանդիպում արվեստի հետ» շարքի առաջին միջոցառումը նվիրված էր Կասկադ համալիրի ճարտարապետ Ջիմ Թորոսյանին: Երևան քաղաքի օրվանից մի քանի օր առաջ ցուցադրվեց վավերագրական կինոնկար` նվիրված Ջիմ Թորոսյանին, և ներկայացվեց Կասկադ համալիրի պատմությունը:
Դրանից հետո շարքը ներկայացրեց հանրահայտ հայ դերասան Վարդան Պետրոսյանին, հարգանքի տուրք մատուցեց գրող Հրանտ Մաթևոսյանին, արվեստագետներ Գրիգոր Խանջյանին, Երվանդ Քոչարին, կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանին, գրող Վիլյամ Սարոյանին, միացավ Բրիտանական ֆիլմերի փառատոնին` ցուցադրելով բրիտանական կարճամետրաժ ֆիլմեր: Հանդիսատեսը հնարավուրություն ունեցավ հանդիպելու նաև նկարիչանիմատոր Նաիրա Մուրադյանին, տոնել Համազգային թատրոնի 20-ամյակը` ողջունելով նրա առաջնորդ, հայկական թատրոնի և կինոյի լեգենդ Սոս Սարգսյանին:
Միջոցառման մուտքն անվճար է, ըստ նախնական գրանցման և հրավիրատոմսերի:
Տեղեկությունների կամ նախնական գրանցումների համար զանգահարել 541932/34: