ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը»
- Ամսաթիվ 07 հնս 2012
Հունիսի 7-ին, ժ. 19:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» շարքը ներկայացնում է`
«Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» նախագիծ-ցուցադրություն:
Ներկայացված է Պողոս Հայթայանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Օշին Եղիազարյանցի մասնավոր հավաքածուների ընտրանին:
Ծրագրում`
• «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» ցուցահանդեսի դիտում
(«Արծիվ» սրահ)
• Արվեստի մասնավոր հավաքածուները. մասնավոր գանձեր և հանրային արժևորում
(բանախոս` արվեստաբան Լիլիթ Սարգսյան)
• Հավաքածուների ձևավորման պատմությունը
(զրույց կոլեկցիոներների հետ)
Միջոցառման մուտքն անվճար է, ըստ նախնական գրանցման և հրավիրատոմսերի:
Տեղեկությունների կամ նախնական գրանցումների համար զանգահարել 541932/34