ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. Գագիկ Գինոսյան. «Կոմիտասն ու պարը»

  • Ամսաթիվ 24 հկտ 2019

Հոկտեմբերի 24-ին, ժ. 19:00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կկայանա «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» շարքի հերթական միջոցառումը: 

Ծրագրում`
ԿՈՄԻՏԱՍՆ ՈՒ ՊԱՐԸ
Բանախոս՝ Գագիկ Գինոսյան, ազգագրական պարերի մասնագետ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար
Պարային կատարում՝ «Կարին» ավանդական երգի-պարի խումբ

«Կոմիտասն ու պարը»
Ամենայն Հայոց երգի Վարդապետ՝ Կոմիտասի ժառանգության գրեթե անհայտ հատվածը՝ Հայոց լեռների ոգին՝ Հայոց հնամենի ու հրեղեն պարի գրառումներն ու ուսումնասիրություններն են։ Այնինչ Կոմիտասը Հայ առաջին պարագետն է, առաջին պարահավաքն ու Հայոց պարի քուրմը։ Նա առաջինն էր, որ փորձեց անդրադառնալ Հայոց հազարամյա պարարվեստին, ոչ միայն արժևորել, այլ նաև բնութագրել, դասակարգել ըստ շարժումների, մեղեդիների չափի և երաժշտական կշռույթի, նրանց կատարման տեղի և ժամանակի։ Հայոց անաղարտ և միաժամանակ կենսունակ պարարվեստի ապագան ուրվագծելու համար հրամայական է վերաիմաստավորել այն՝ դիտարկելով Կոմիտասյան գունագեղ պրիզմայի միջով և սրբագրել այն Կոմիտասյան հոգու բյուրեղով։
Գագիկ Գինոսյան

 

Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը