«ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ»․ «Կարեն Պետրոսյան․ սկիզբ, վերջ, սկիզբ» ցուցադրության պատկերագրքի շնորհանդես
- Ամսաթիվ 09 մրտ 2023
Մարտի 9-ին` ժ. 18:30-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառումը: Երեկոյի շրջանակում կկայանա «Կարեն Պետրոսյան․ սկիզբ, վերջ, սկիզբ» ցուցադրության պատկերագրքի շնորհանդեսը, ինչպես նաև կներկայացվի Կարեն Պետրոսյանի արվեստը։
Ծրագրում`
• 18:30 «Կարեն Պետրոսյան․ սկիզբ, վերջ, սկիզբ» ցուցադրության դիտում
«Ցուցասրահ Մեկ» և «Արծիվ» սրահ
• 19:00 «Կարեն Պետրոսյան․ սկիզբ, վերջ, սկիզբ» պատկերագրքի շնորհանդես և արվեստագետի ստեղծագործության քննարկում ցուցադրության համադրող Արմեն Եսայանցի և Կարեն Պետրոսյանի մասնակցությամբ
Հատուկ միջոցառումների սրահ
«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2010 թ. հոկտեմբերից: Պարբերաբար կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին: