ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. «Կասկադի պատմությունը»

  • Ամսաթիվ 01 մրտ 2019

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» շարքն իր հերթական միջոցառումը ներկայացրեց  «Կասկադի պատմությունը» ցուցադրության շրջանակում: Հանդիպման ժամանակ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը մասնակիցներին ներկայացրեց Կասկադ համալիրի պատմությունը, դրա վերափոխումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի և վերջին տասը տարիների գործունեությունը:

 «Կասկադի պատմությունը» ցուցադրությունը նվիրված է Կենտրոնի տասնամյակին: Այս ցուցադրությունն առաջինն է ԳԱԿ-ի անցած ուղին ներկայացնող ցուցադրությունների շարքից, որոնք իրականացվելու են 2019 թ. ընթացքում: 

 Ցուցադրված լուսանկարները և տեսանյութերը ներկայացնում են  Կասկադ համալիրի նախասկիզբը, կառուցապատման աշխատանքները և փոխակերպումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի: Իր տասնամյա ակտիվ գործունեության ընթացքում Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իրականացրել է 60 ցուցադրություն, 48 կրթական ծրագիր և մոտ 1000 համերգային և հանրային ծրագրեր: Տարեկան ավելի քան մեկ միլիոն այցելու հյուրընկալող Կենտրոնն այսօր դարձել է տարածաշրջանի կարևորագույն մշակութային կիզակետերից մեկը:

 

Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը