ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. «Նամակներ ափսեի մեջ»
- Ամսաթիվ 04 դկտ 2014
Դեկտեմբերի 4-ին, ժ. 18:30-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի
«ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» շարքը ներկայացնում է`
«ՆԱՄԱԿՆԵՐ ԱՓՍԵԻ ՄԵՋ» միջոցառումը «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 2՝ Ռուբեն Անգալադյան. նամակներ ափսեի մեջ» ցուցադրության շրջանակներում:
Ծրագրում`
• Ցուցադրության դիտում կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում- 18:30
• «Կլոր տարածության ընկալումը. երեկ և այսօր». բանախոս՝ արվեստաբան Արմեն Եսայանց- 19:00
• «Հավաքածուն և արվեստի հավաքչության խնդիրները հայերի շրջանում». ներկայացնում է գրող, փիլիսոփա և կոլեկցիոներ Ռուբեն Անգալադյանը- 19:30