«ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ». «Ներսուդուրս» պատկերագրքի շնորհանդեսը

  • Ամսաթիվ 29 մյս 2021

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) մայիսի 29-ին կայացավ «Հանդիպում արվեստի հետ» շարքի 2021 թվականի առաջին միջոցառումը՝ «Ներսուդուրս» պատկերագրքի շնորհանդեսը:

Ներկայացվեց Կենտրոնի վերջին հրատարակությունը, որը լույս է տեսել Անուշ Ղուկասյանի «Ներսուդուրս» ցուցադրության շրջանակում. համադրող՝ Նայիրի Խաչատուրեան: Այս եզակի ձևավորմամբ պատկերագիրքը վաճառքի ենթակա չէ և հասանելի է լինելու միայն Կենտրոնի անդամներին: Էդիկ Պողոսյանի կողմից ձևավորած այս հրատարակությունը ոչ միայն բացառիկ է իր կոնցեպտով, այլև նրանով, որ բոլոր օրինակներում արվեստագետ Անուշ Ղուկասյանը չկրկնվող, անակնկալ գծանկար է պատկերել:

Շնորհանդեսին ցուցադրվեց փոքրիկ ֆիլմ ու ծավալվեց քննարկում ցուցադրության և պատկերագրքի վերաբերյալ՝ արվեստագետի, համադրողի, ինչպես նաև արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանի մասնակցությամբ: Միջոցառման վերջում բոլոր ցանկանցողները հնարավորություն ստացան անդամակցել ԳԱԿ-ին և բազմաթիվ առավելությունների հետ միասին ստացան պատկերագրքի իրենց օրինակը:

 

Դիտել միջոցառման լուսանկարները