ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. Շառլ Ազնավուր

  • Ամսաթիվ 23 մյս 2019

Շանսոնը միշտ հուզիչ է, ազնավուրյան շանսոնը՝ առավել ևս: Թերևս հենց այս համոզումն էր մայիսի 23-ին հարյուրից ավելի արվեստասերների համախմբել Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) Հատուկ միջոցառումների սրահում: «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառումը նվիրված էր Շառլ Ազնավուրի 95-ամյակին: 

«ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ. ԱՐՏԻՍՏԸ ԵՎ ՀԱՅԸ» խորագիրը կրող բանախոսության ընթացքում բանասեր, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Արծվի Բախչինյանը ուշագրավ դրվագներ ներկայացրեց Ազնավուրի կյանքից և ստեղծագործական ուղուց՝ անդրադառնալով արտիստի գերդաստանի պատմությանը, մանկությանը, Հայ դատի և Հայաստանի հետ նրա ունեցած կապերին։ 

Ազնավուրի մասին սրտառուչ պատմությունները մերթընդմերթ ընդհատվում էին շանսոնի հոգեթով ելևէջներով և նրա մասնակցությամբ կինոնկարներից ծաղկաքաղ արված դրվագներով՝ հնարավորություն ընձեռելով ներկաներին նորովի բացահայտել ֆրանսիական շանսոնի հայազգի արքայի դիմանկարը: 

 

Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը