ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ․ «Թերեզա Միրզոյան» գրքի շնորհանդես և տարվա ամփոփում
- Ամսաթիվ 25 դկտ 2023
Դեկտեմբերի 28-ին, ժամը 19։00-ին տեղի կունենա Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառումը։
Միջոցառման ընթացքում կներկայացնենք «Թերեզա Միրզոյան» գիրքը և միասին կամփոփենք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի այս տարվա գործունեությունը և ձեռքբերումները, ինչպես նաև գալիք տարվա ծրագրերը։
Ուրախությամբ հայտնում ենք, որ ներկաները հնարավորություն կունենան 20% զեղչով ձեռք բերելու Կենտրոնի երեք հրատարակությունները՝ «Գնում ենք թանգարան», «Տարագիրներ և երազողներ» և նոր լույս տեսած «Թերեզա Միրզոյան» գրքերը։ Տեղեկացնում ենք նաև, որ Ընտանեկան և ավելի բարձր մակարդակի անդամակցություն ունեցողներն իրենց նախընտրած հրատարակություններից մեկը կստանան անվճար։
Երեկոն կավարտվի գինու համտեսումով և հյուրասիրությամբ։