ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. «Վաղարշակ Արամյան ․․․ և մետաֆիզիկա» ցուցադրության պատկերագրքի շնորհանդես

  • Ամսաթիվ 25 սպտ 2026 – 30 սպտ 2026

Սեպտեմբերի 25-ին, ժամը 19։00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում տեղի կունենա «Վաղարշակ Արամյան … և մետաֆիզիկա» ցուցադրության պատկերագրքի շնորհանդեսը՝ «Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքի շրջանակում։
Երեկոյի ընթացքում կներկայացվի Վաղարշակ Արամյանի արվեստը, կամփոփվի Կենտրոնում շուրջ երկու ամիս տևած ցուցադրությունը և դրա շրջանակում իրականացված կրթական ծրագիրը։
Միջոցառումից առաջ այցելուները հնարավորություն կունենան տեսնելու ցուցադրությունը Կենտրոնի «Արծիվ» սրահում՝ սկսած ժամը 18։30-ից։
Պատկերագիրքը հասանելի կլինի Կենտրոնի գործող անդամների համար։
Միջոցառման հյուրերը տեղում անդամակցելու հնարավորություն կունենան՝ ստանալով հրատարակության իրենց օրինակը։

Դիտել միջոցառման տեսանյութը և լուսանկարները