ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ․ Տարվա ամփոփում 2025
- Ամսաթիվ 26 դկտ 2025
Դեկտեմբերի 26-ին, ժամը 19։00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում տեղի կունենա «Հանդիպում արվեստի հետ» շարքի այս տարվա ամփոփիչ միջոցառումը։
Երեկոյի ընթացքում կներկայացնենք 2025թ․ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կարևոր իրադարձությունները և կանդրադառնանք Ջերարդ Լ. Գաֆէսճեանի 100-ամյակին նվիրված միջոցառումներին։
Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակցել կարող են ՄԻԱՅՆ գրանցված անձիք, խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը հետևյալ հղումով՝ https://forms.gle/NWLgaxhAezEMTt8DA
Տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել (+37410) 541932/34 հեռախոսահամարով: