Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Պորտուգալիա
Ջոանա Վասկոնսելոս
Պորտուգալացի քանդակագործ Ջոանա Վասկոնսելոսի մեծածավալ աշխատանքները ոգեշնչված են առօրյա կյանքի առարկաներից։
Ջոանա Վասկոնսելոսը ծնվել է Փարիզում 1971 թվականին և բնակվում ու աշխատում է Լիսաբոնում։
Վասկոնսելոսի քանդակներում կարելի է նկատել յուրացման, դեկոնտեքստուալացման և ենթատեքստի փոփոխության ռազմավարություններ՝ առօրյա առարկաներն ու իրականությունները վերակազմելու միջոցով։
Pavillon de Thé (2012)-ը հղում է Կատարինա Բրագանսային՝ պորտուգալացի իշխանուհուն, ով ամուսնացավ Չարլզ II-ի հետ և համարվում է այն անձը, ով Բրիտանիայում տարածեց թեյ խմելու մշակույթը։
Կռած երկաթի կառուցվածքը հիշեցնում է անգլիական պարտեզի տաղավար, իսկ խոշորացված թեյնիկը ստեղծագործությանը հեքիաթային երանգ է տալիս՝ հիշեցնելով «Ալիսան հրաշքների աշխարհում»-ի ֆանտաստիկ միջավայրը։
Տեսաշար
ԱՅԼ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐ