Ինտերակտիվ ուսումնական կենտրոն

Ինտերակտիվ ուսումնական կենտրոն

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Ցուցասրահ Մեկ»-ում է գտնվում Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը, որը ներառում է արդի և ժամանակակից արվեստի բացառիկ գրքերի գրադարան։ Ավելի քան 1000 գիրք, ներառյալ ԳԱԿ-ի ցուցահանդեսների պատկերագրքեր, հայ և համաշխարհային արվեստի և արվեստագետների մասին մենագրություններ, որոնք հասանելի են հետազոտողներին, արվեստով զբաղվող ուսանողներին և լայն հանրությանը։

 

Գրադարանից բացի, Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում կա առանձնացված ստեղծագործական տարածք, որտեղ անցկացվում են կրթական ծրագրեր երեխաների համար։

Հատուկ ընտանեկան անկյունը հնարավորություն է տալիս ծնողներին և երեխաներին օգտվել գրքերից, որոնք խթանում են երևակայությունը և զարգացնում սերը ընթերցանության հանդեպ։

 

Ինտերակտիվ ուսումնական կենտրոնի տարածքը նաև ծառայում է որպես հարթակ գրքերի շնորհանդեսների և այլ մշակութային միջոցառումների համար։

 

Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը բաց է ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին՝ ժամը 10:00-20:00։