- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Կրթական ծրագրեր Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում
Կրթական ծրագրեր Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում
Գաֆէսճեան արվեստի կենտրոնն առաջարկում է կրթական ծրագրեր Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում: Ծրագրերը նախատեսված են 4 տարեկանից բարձր երեխաների համար:
Գունավորիր քո աշխարհը

Միասին բացահայտենք գույների և ձևերի աշխարհը:
Մեր ամենափոքրիկ մասնակիցները այս ծրագրի օգնությամբ կծանոթանան երկրաչափական ձևերին և գույներին, ապա կստեղծեն նոր պատկերներ մատիտներով: Իսկ վերջում նրանց կառաջարկվի գտնել համապատասխան ձևերն ու գույները մեր ընտանեկան անկյունի մանկական գրքերում: (4+)
Գրքի ակումբ – Գրքի ընթերցում և հերոսների պատկերում

Հեքիաթներ սիրում են բոլորը: Միացեք մեր հեքիաթների աշխարհին և մենք ոչ միայն կընթերցենք հեքիաթներ, այլև միասին կպատկերենք հեքիաթների հերոսներին: (6+)
Մի նկարի պատմություն

Ծանոթանանք համաշխարհային արվեստի գլուխգործոցներին. Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա», Վինսենթ վան Գոգի «Արևածաղիկներ», Մարտիրոս Սարյանի «Հայաստան», Հովհաննես Այվազովսկու «Իններորդ ալիքը» և այլ անթիվ ստեղծագործություններ:
Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ մասնակիցներին կներկայացվի մի որևէ հայտնի արվեստի գործ, ապա նրանք կստեղծեն այդ աշխատանքների իրենց տարբերակը: Ծրագրի ավարտին սպասվում է վիրտուալ շրջայց այն թանգարան, որտեղ ցուցադրվում է տվյալ արվեստի գործը: (6+)
Մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ: Տեղեկությունների համար զանգահարել` (+37410) 54 19 32/34: