- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Հայաստանի պետական խորհրդանիշները
Հայաստանի պետական խորհրդանիշները
Ծրագիրը նախատեսված է դպրոցականների և ընտանիքների համար:
Ծրագրի առաջին մասում մասնակիցներն շրջայց կունենան Կենտրոնի Խանջյան սրահում` ծանոթանալով հայազգի մեծանուն արվեստագետ Գրիգոր Խանջյանի հայտնի եռամաս որմնանկարին: Կենտրոնանալով եռապատկերի երրորդ` «Հայաստանի վերածնունդը» հատվածի վրա՝ մասնակիցներին կներկայացվի Հայաստանի պետական խորհրդանիշների՝ եռագույն դրոշի, զինանշանի և հիմներգի ստեղծման պատմության ու նշանակության մասին տեսանյութ:
Ծրագրի երկրորդ մասում մասնակիցները կպատրաստեն էջանիշեր՝ զարդարելով դրանք եռագույն թելերով և պետական խորհրդանիշների պատկերներով:
Ծրագրի նպատակն է մասնակիցներին արվեստի միջոցով ծանոթացնել ազգային խորհրդանիշների պատմությանն ու նշանակությանը: Ծրագիրը նաև հրաշալի առիթ է անդրադառնալու Գրիգոր Խանջյանի ստեղծագործությանը:
Մասնակցությունն անվճար է՝ պարտադիր նախնական գրանցմամբ:
Տեղեկությունների համար զանգահարել (+37410) 54 19 32/34 հեռախոսահամարով: