- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Լուսավորելով վերացականը
Լուսավորելով վերացականը
Ծրագիրը հիմնված է 2024թ․ հունիսի 14-ից հոկտեմբերի 6-ը ԳԱԿ-ում գործող լոնդոնաբնակ արվեստագետ Գեորգի Յուվսի «ԴԱՐՊԱՍԸ» ցուցադրության վրա։
«Լուսավորելով վերացականը» ծրագրի նպատակն է մասնակիցներին ներկայացնել վերացական արվեստի աշխարհը ուլտրամանուշակագույն լույսի միջավայրում՝ խթանելով լույսի և արվեստի փոխազդեցության ըմբռնումը: Ծրագրի շնորհիվ մասնակիցները կբացահայտեն իրենց սեփական գեղարվեստական կարողությունները՝ ոգեշնչվելով արվեստագետի ցուցադրված աշխատանքներից:
Կրթական ծրագրի շրջանակում մասնակիցները կծանոթանան «Գեորգի Յուվս․ ԴԱՐՊԱՍԸ» ցուցադրությանը: Շրջայցի ընթացքում կներկայացվի արվեստագետի ստեղծագործությունների տեխնիկան և առանձնահատկությունները: Ծրագրի ստեղծագործական մասում մասնակիցները հատուկ ֆլուորեսցենտային ներկերի օգնությամբ կպատկերեն իրենց վերացական աշխատանքները։ Ամփոփելով ծրագիրը՝ հնարավորություն կընձեռվի դիտելու աշխատանքները ուլտրամանուշակագույն լույսի ներքո։
Ծրագիրը նախատեսված է 7 տարեկանից բարձր բոլոր տարիքի մասնակիցների ու ընտանիքների համար։
Մասնակցությունն անվճար է՝ պարտադիր նախնական գրանցմամբ:
Տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով։