14 հնս 2024 - 06 հկտ 2024

Գեորգի Յուվս․ ԴԱՐՊԱՍԸ

«Արծիվ» սրահում գործում է լոնդոնաբնակ արվեստագետ Գեորգի Յուվսի «ԴԱՐՊԱՍԸ» ցուցադրությունը։

«Արծիվ» սրահում գործում է լոնդոնաբնակ արվեստագետ Գեորգի Յուվսի «ԴԱՐՊԱՍԸ» ցուցադրությունը։

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում գործում է լոնդոնաբնակ արվեստագետ Գեորգի Յուվսի «ԴԱՐՊԱՍԸ» ցուցադրությունը։

Ցուցադրության համադրողն է Էլլեն Նաշը (Նաշիկյան)։ 

Գեորգի Յուվսը որպես փիլիսոփա և արվեստագետ, իր աշխատանքներում փորձում է արտահայտել այն յուրահատուկ հոգեբանական և հուզական վիճակները, որ մարդկությունը, ըստ նրա, վերապրում է այսօր: Ներկը միակ միջոցն է, որով նա կարող է արտահայտել իր էքզիստենցիալ եզրահանգումներն ու որոնումները։ Նկարիչը չի օգտագործում վրձիններ կամ գեղարվեստական այլ գործիքներ, այլ առաջնահերթություն է տալիս ներկերին, որոնք արվեստագետն ինքնուրույն է ստեղծում՝ միջնադարյան բաղադրատոմսերով և իր գաղտնի մեթոդներով։

«ԴԱՐՊԱՍԸ» շարքը ի հայտ եկավ մարդկության պատմության ամենաանկյունաքարային ժամանակաշրջաններից մեկում, որ ազդեց բացարձակապես բոլոր քաղաքակրթությունների և երկրների վրա՝ անկախ ռասայից, դավանանքից, քաղաքական ռեժիմներից՝ COVID և ինքնամեկուսացում։

«ԴԱՐՊԱՍԸ» շարքի աշխատանքները երկու հիմնական գույներով են՝ սև և կարմիր, որոնք յուրահատուկ կերպով ընդգծվում են ուլտրամանուշակագույն պիգմենտի կիրառման տեխնիկայի միջոցով, որը դարձել է արվեստագետին հատուկ ձեռագրային ժեստ: Սովորական լույսի փոխվելուն պես ուլտրամանուշակագույն պիգմենտը սկսում է «հնչել»։

  • Կրթական ծրագիր
    Լուսավորելով վերացականը
    Իմանալ ավելին
  • Ցուցադրության պատկերագիրք
    Դարպասը
    Իմանալ ավելին
  • Տեսադարան
    Տեսանյութ և լուսանկարներ ցուցադրության բացումից
    Իմանալ ավելին
  • Հանդիպում արվեստի հետ
    «Գեորգի Յուվս․ ԴԱՐՊԱՍԸ» ցուցադրության պատկերագրքի շնորհանդես
    Իմանալ ավելին
ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում