- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Դիմակ կրելու արվեստը
Դիմակ կրելու արվեստը
«Դիմակ կրելու արվեստը» առցանց կրթական ծրագիրը նախատեսված է դպրոցների և յոթ տարեկանից բարձր երեխաներ ունեցող ընտանիքների համար։
Ծրագիրն իրականացվում է Zoom հարթակում։ Մասնակիցները ծանոթանում են դիմակի պատմությանը, տարբեր մշակույթներում դրա կիրառման ձևերին ու նշանակությանը։ Ներկայացվում են տարբեր ժամանակների ծիսական, թատերական, կառնավալային ու այլ տեսակների դիմակներ, ինչպես նաև հայտնի արվեստագետների ստեղծագործություններ, որտեղ դիմակը կարևոր նշանակություն ունի: Ծրագրի վերջին՝ ստեղծագործական մասում մասնակից ընտանիքները տանը եղած նյութերով ստեղծում են իրենց պաշտպանիչ դիմակները:
«Կրթությունն ի սկզբանէ եղել է ԳԱԿ-ի առաջնային գործառույթներից մեկը, և նույնիսկ այս համավարակի ընթացքում Կենտրոնը շարունակում է արժևորել գիտելիքի կարևորությունը։ «Դիմակ կրելու արվեստը» կրթական ծրագրի նպատակն է արվեստի շուրջ զրույցների շնորհիվ պահպանել հասարակության կապը Թանգարանի հետ: Բացի այդ, ծրագրի արդյունքում ընտանեկան միասնական ստեղծագործական մթնոլորտում մասնակիցները տան պայմաններում կստեղծեն պաշտպանիչ դիմակներ, ինչն այս օրերին շատ կենսական և օգտակար հմտություն է»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը: