«Իմ ձեռագործ Հայաստանը» 2024 փառատոնը ԳԱԿ-ում

  • Ամսաթիվ 14 սպտ 2024

Սեպտեմբերի 14-ին և 15-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը, որի ընթացքում Հայաստանի տարբեր մարզերի, Երևանի և Արցախի արհեստագործ վարպետները կներկայացնեն իրենց արտադրանքը և ձեռագործ աշխատանքները:

Երկօրյա միջոցառմանը կարող եք ձեռք բերել գեղեցիկ իրեր, մասնակցել վարպետաց դասերի և զարգացնել ձեր արհեստագործական հմտությունները:

Օր 1․ Սեպտեմբերի 14, 2024
12:00-19:00 Ցուցահանդես և վաճառք | Վարպետաց դասեր

Օր 2․ Սեպտեմբերի 15, 2024
12:00-19:00 Ցուցահանդես և վաճառք | Վարպետաց դասեր

«Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնն իրականացվում է «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ, «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ: