«Կարծրատիպեր» ցուցադրություն և քննարկում
Գաֆէսճեան պատանեկան խորհրդի հերթական նախագծի թեման է «Կարծրատիպերը»։
Կարծրատիպերը կարծր պատկերացումներ, գաղափարներ են ինչ-որ երևույթի վերաբերյալ, որոնք շատ դժվարությամբ են փոփոխվում։ Դրանք նման են պիտակների, որոնք հասարակությունը փակցնում է մարդկանց՝ անտեսելով նրանց անհատականությունը: Առօրյա կյանքում մենք հաճախ ենք առնչվում տարբեր տեսակի կարծրատիպերի, որոնք կարող են մեզ խանգարել որոշում կայացնելիս, բայց երբեմն էլ կարող են օգտակար լինել։
Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամները այս թեմայի շուրջ իրենց հուզող հարցերը բարձրաձայնում են արվեստի յուրահատուկ լեզվով։
Նախագծի նպատակն է պատանիների համար ստեղծել մի հարթակ՝ տարբեր գեղարվեստական միջոցներով արտահայտելու կարծրատիպերի վերաբերյալ իրենց տեսակետը։
Գաֆէսճեան պատանեկան խորհրդի «Կարծրատիպեր» ցուցադրության շրջանակում տեղի կունենա հանդիպում-քննարկում, որի միջոցով կծավալվի երկխոսություն պատանիներին հուզող հարցերի շուրջ։
Նախագիծը հրաշալի առիթ է զարգացնելու պատանիների քննադատական մտածողությունը և ստեղծելու բաց երկխոսության հնարավորություն նրանց միջև, ինչը նաև կխթանի Կենտրոնի գործունեության նկատամբ այլ պատանիների հետաքրքրությունը:
Մասնակցությունն անվճար է՝ պարտադիր նախնական գրանցմամբ:
Տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով։