ԳԱՖԷՍՃԵԱՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ի՞նչ է Գաֆէսճեան պատանեկան խորհուրդը:
ԳԱԿ Պատանեկան խորհուրդը 14-17 տարեկան երիտասարդների առաջնորդական խումբ է, որի անդամները հանդես են գալիս որպես դեսպաններ՝ կենտրոնում ներկայացնելով պատանիների ձայնը և լայն հետաքրքրությունները: Խորհրդի ներկայացուցիչները մեկ տարվա ընթացքում ներգրավված կլինեն իրենց հասակակիցների համար նոր ստեղծագործական ծրագրերի մշակման և իրականցման մեջ՝ ձևավորելով նորովի գրավիչ և հասանելի մշակութային միջավայր պատանիների լսարանի համար:
Ո՞րն է Խորհրդի նպատակը։
Գաֆէսճեան պատանեկան խորհրդի նպատակն է կառուցել շարունակական հարաբերություններ պատանիների հետ, կարևորել նրանց բազմապիսի հետաքրքրությունները և կարիքները՝ Կենտրոնը դարձնելով սիրելի վայր բոլոր դեռահասների համար, ներգրավել նրանց մշակութային միջավայրի մեջ որպես ակտիվ դերակատարների, միևնույն ժամանակ խթանել նրանց ստեղծարար մտածողությունը և տեսողական գրագիտությունը, նպաստել հաղորդակցման, թիմային աշխատանքի և առաջնորդական հմտությունների զարգացմանը:
Ինչպե՞ս դառնալ Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամ:
Մինչև քսան անձանցից կազմված ԳԱԿ Պատանեկան խորհրդի անդամ կարող են դառնալ 14-17 տարեկան բոլոր այն պատանիներ, ովքեր նպատակասլաց են և եռանդուն, ստեղծագործ են և նախաձեռնող, հետաքրքրված են արվեստով, սիրում են թանգարաններ, ունեն համագործակցային մտածելակերպ, պատրաստ են թիմային աշխատանքի:
Դուք կարող եք հենց հիմա դառնալ Գաֆէսճեան պատանիների խորհրդի անդամ: