ԳԱՖԷՍՃԵԱՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ի՞նչ է Գաֆէսճեան պատանեկան խորհուրդը:

ԳԱԿ Պատանեկան խորհուրդը 14-17 տարեկան երիտասարդների առաջնորդական խումբ է, որի անդամները  հանդես են գալիս որպես դեսպաններ՝ կենտրոնում ներկայացնելով պատանիների ձայնը և լայն հետաքրքրությունները: Խորհրդի ներկայացուցիչները մեկ տարվա ընթացքում ներգրավված կլինեն իրենց հասակակիցների համար նոր ստեղծագործական ծրագրերի մշակման և իրականցման մեջ՝ ձևավորելով նորովի գրավիչ և հասանելի մշակութային միջավայր պատանիների լսարանի համար: 

Ո՞րն է Խորհրդի նպատակը։

Գաֆէսճեան պատանեկան խորհրդի նպատակն է կառուցել շարունակական հարաբերություններ պատանիների հետ, կարևորել նրանց բազմապիսի հետաքրքրությունները և կարիքները՝ Կենտրոնը դարձնելով սիրելի վայր բոլոր դեռահասների համար, ներգրավել նրանց մշակութային միջավայրի մեջ որպես ակտիվ դերակատարների, միևնույն ժամանակ խթանել նրանց ստեղծարար մտածողությունը և տեսողական գրագիտությունը, նպաստել հաղորդակցման, թիմային աշխատանքի և առաջնորդական հմտությունների զարգացմանը:

Ինչպե՞ս դառնալ Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամ:

Մինչև քսան անձանցից կազմված ԳԱԿ Պատանեկան խորհրդի անդամ կարող են դառնալ 14-17 տարեկան բոլոր այն պատանիներ, ովքեր նպատակասլաց են և եռանդուն, ստեղծագործ են և նախաձեռնող, հետաքրքրված են արվեստով, սիրում են թանգարաններ, ունեն համագործակցային մտածելակերպ, պատրաստ են թիմային աշխատանքի: 
Դուք կարող եք հենց հիմա դառնալ Գաֆէսճեան պատանիների խորհրդի անդամ:

 

https://www.facebook.com/ccateencouncil/


https://www.instagram.com/cafesjian.teen.council/

ՆԱԽԱԳԾԵՐ