12 մրտ 2011 - 08 մյս 2011

Հենրիկ Նիկոյան. Տեսիլքներ

Հենրիկ Նիկոյան. Տեսիլքներ

Հենրիկ Նիկոյան. Տեսիլքներ

Մարտի  13-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում բացվեց «Հենրիկ Նիկոյան. Տեսիլքներ» ցուցահանդեսը: 

Ինդուստրիալ դիզայներ, ապակեգործ և նկարիչ Հենրիկ Նիկոյանը ծնվել է 1936թ. մայիսի 17-ին Գյումրիում: Արվեստի առաջին դասերը նա ստացել է ծննդավայրում` Գյումրիի գեղարվեստի դպրոցում, հմուտ մանկավարժ-արվեստագետներ Հ. Անանիկյանի և Շ. Սարգսյանի մոտ: 1956թ. ընդունվում է Լենինգրադի Մուխինայի անվան բարձրագույն գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանի գեղարվեստական ապակեգործության և խեցեգործության բաժին: Ավարտելով ուսումը` Հենրիկ Նիկոյանը վերադառնում է Հայաստան և իր մասնագիտական գործունեությունը ծավալում ինդուստրիալ դիզայնի բնագավառում` որպես դիզայներ և մանկավարժ: Արվեստագետի բազմաժանր ստեղծագործական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում գեղարվեստական ապակեգործության աշխատանքները, որոնք նորովի են բացահայտում Նիկոյան-արվեստագետի հարուստ ներաշխարհը: 

«Հենրիկ Նիկոյան. Տեսիլքներ» ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունները, շիկացած ապակու գունային ներդաշնակ ծավալների մեջ մարմնավորելով դիզայների տեսիլային պատկերների աշխարհը, անգնահատելի ներդրում են Հայաստանի դեկորատիվ-կիրառական  արվեստի բնագավառում:

ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում