14 մյս 2011 - 30 դկտ 2011

Իվանա Շրամկովա. Երկրաչափական ձևեր և պատկերներ

Իվանա Շրամկովա. Երկրաչափական ձևեր և պատկերներ

Իվանա Շրամկովա. Երկրաչափական ձևեր և պատկերներ

«Իվանա Շրամկովա. Երկրաչափական ձևեր և պատկերներ» ցուցահանդեսը վերաբացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում  2011թ. մայիսի 14-ին` ներկայացնելով չեխ ապակեգործ Իվանա Շրամկովայի քանդակները: 

Իվանա Շրամկովան ծնվել է 1960թ. Չեխիայի Հանրապետությունում: 1967-1980թթ. սովորել է Ժելեզնի Բրոդի Կիրառական արվեստի քոլեջում: Հետագայում շարունակել է իր կրթությունը Պրահայի Կիրառական արվեստի ակադեմիայում` Ստանիսլավ Լիբենսկու ղեկավարությամբ մինչ 1987թ:

Արվեստագետը հմտացած է կաղապարաձույլ ապակեգործության ոլորտում և հիմնականում քանդակում է մարդկային ֆիգուրներ, կենդանիներ և բնապատկերներ: Շրամկովայի գեղարվեստական ոճի ինքնատիպությունն այն է, որ նա ստեղծում է մոնումենտալ ստեղծագործություններ,  որոնց գունային լուծումները քանդակներին հաղորդում են պայծառություն: «Ամենից շատ սիրում եմ քանդակել մարդկանց և կենդանիների ֆիգուրներ: Կենդանիները գեղեցիկ են, վայրի և հավատարիմ: Նրանք ապրում են մարդկանց հետ նույն մոլորակի վրա: Մենք հաճախ ենք դիտում և փորձում նմանակել կենդանիներին»,- ասում է Իվանա Շրամկովան: 

Իվանա Շրամկովայի աշխատանքները ցուցադրված են բազմաթիվ թանգարաններում, այդ թվում` Պրահայի Ազգային պատկերասրահում, Լոնդոնի Վիկտորիա և Ալբերտ թանգարանում, ԱՄՆ-ի Քորնինգի ապակու թանգարանում, Հոկայդոյի ժամանակակից արվեստի թանգարանում, Վենետիկի Aperto Vetro-ում, Museo Correr-ում: 

«Իվանա Շրամկովա. Երկրաչափական ձևեր և պատկերներ» ցուցահանդեսը փակվեց 2011թ. դեկտեմբերի 30-ին:
  • Կրթական ծրագիր
    «Ստեղծագործականություն և երևակայություն»
    Իմանալ ավելին
ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում