18 սպտ 2015 - 20 դկտ 2015

Կամո Նիգարյան. Շիզոպոլիս

«Հիմնական թշնամին ֆաշիզմն է… մեր ներսի, բոլորիս գլխի միջի, մեր առօրյա վարքագծի ֆաշիզմը, որ մղում է մեզ սիրել ուժը, ձգտել հենց այն բանին, ինչը տիրում ու շահագործում է մեզ»:
Միշել Ֆուկո, 1977:

Իշխանության եւ բռնության հարաբերության թեման համակցում են Կամո Նիգարյանի այն տասնութ աշխատանքները, որոնք առաջին անգամ միասին ներկայացվում են այս ցուցադրությունում (համադրող՝ Վիգեն Գալստյան)։

1970-ականներին արված դիզայներական իր առաջին գործերից սկսած` Նիգարյանը քննադատական դիրք ուներ պետական ու մասսայական մշակույթի գաղափարաբանությունների հանդեպ:
 Որպես սովետական ռեժիմի վերջին տասնամյակներին ասպարեզ իջած այլախոհ արվեստագետ` նա խորապես մտահոգ էր մարդկային էության մեջ սաղմնավորված բռնության եւ իշխելու` բոլորիս ծածուկ ցանկությունից:

Ազդագրային ու թանգարանային ձեւավորումից մինչեւ գեղանկարչություն ու լուսանկարչություն` Նիգարյանի արվեստը զննում է հասարակական ու քաղաքական համակարգերի ենթաշերտային տեռորը: Ցուցահանդեսը քարտեզագրում է նրա համարձակ փորձարկությունները էքսպրեսիոնիզմի, սյուրռեալիզմի ու փոփ-արվեստի ավանդույթների հետ, որոնց միջոցով արվեստագետը փորձում էր արտաբերել արդի քաղաքակրթության ճգնաժամի հանդեպ իր տագնապը: 

Ինչպես սարսափների մի դահլիճ` «Կամո Նիգարյան. Շիզոպոլիսը» ցուցադրությունը հնարավորություն է տալիս դիտարկելու իրականության «նեգատիվ» կողմը ու մտորելու մեր առօրյայի մեջ արմատակալած անգիտակից խելագարության մասին:
 

ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում