Լիբենսկի Բրիխտովա. Քաղաքի ուրվագծերը
Լիբենսկի Բրիխտովա. Քաղաքի ուրվագծերը
Գեորգի Յուվսը որպես փիլիսոփա և արվեստագետ, իր աշխատանքներում փորձում է արտահայտել այն յուրահատուկ հոգեբանական և հուզական վիճակները, որ մարդկությունը, ըստ նրա, վերապրում է այսօր: Ներկը միակ միջոցն է, որով նա կարող է արտահայտել իր էքզիստենցիալ եզրահանգումներն ու որոնումները։ Նկարիչը չի օգտագործում վրձիններ կամ գեղարվեստական այլ գործիքներ, այլ առաջնահերթություն է տալիս ներկերին, որոնք արվեստագետն ինքնուրույն է ստեղծում՝ միջնադարյան բաղադրատոմսերով և իր գաղտնի մեթոդներով։
«ԴԱՐՊԱՍԸ» շարքը ի հայտ եկավ մարդկության պատմության ամենաանկյունաքարային ժամանակաշրջաններից մեկում, որ ազդեց բացարձակապես բոլոր քաղաքակրթությունների և երկրների վրա՝ անկախ ռասայից, դավանանքից, քաղաքական ռեժիմներից՝ COVID և ինքնամեկուսացում։
«ԴԱՐՊԱՍԸ» շարքի աշխատանքները երկու հիմնական գույներով են՝ սև և կարմիր, որոնք յուրահատուկ կերպով ընդգծվում են ուլտրամանուշակագույն պիգմենտի կիրառման տեխնիկայի միջոցով, որը դարձել է արվեստագետին հատուկ ձեռագրային ժեստ: Սովորական լույսի փոխվելուն պես ուլտրամանուշակագույն պիգմենտը սկսում է «հնչել»։