23 սպտ 2022 - 06 նմբ 2022

Նինա Խեմչյան․ Արձագանք

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, համագործակցելով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ, ներկայացնում է «Նինա Խեմչյան. Արձագանք» ցուցադրությունը: Կենտրոնի համար այս նախագիծը ոչ միայն չափազանց կարևոր է, այլև խորհրդանշական. չէ՞ որ այստեղ է ցուցադրվում Գրիգոր Խանջյանի հայտնի որմնանկարը՝ «Հայոց այբուբենը»:

Ստորև կարող եք ընթերցել հատված ֆրանսիացի արվեստաբան Ալինա Ղոշ-Տրաֆիմովայի էսսեյից այս նախագծի վերաբերյալ․

«Հայոց գրերի հեղինակ, փիլիսոփա, աստվածաբան, Հայ առաքելական եկեղեցու վարդապետ և բանաստեղծ Մաշտոցը հիմնարար դեր է կատարել իր երկրի պատմության և մշակույթի մեջ: Հոգևոր առաջնորդ, հայ հոգևոր երգեցողության հիմնադիր, իրական լուսավորիչ` նա դասվում է Հայ առաքելական եկեղեցու սրբերի շարքին:

Մաշտոցի թողած անգնահատելի ժառանգությունը ոգեշնչման աղբյուր է ծառայել Փարիզում բնակվող հայազգի արվեստագետ Նինա Խեմչյանի համար: Արդեն մի քանի տարի է, ինչ Նինան խորասուզված է Մաշտոցի արվեստի մեջ: Երկար ստեղծագործական փնտրտուքի արդյունքում արվեստագետը յուրօրինակ կամուրջ է ստեղծել մեծ մտածողի աշխատանքի հետ և ցանկանում է հավերժացնել վերջինիս ժառանգությունը ժամանակակից աշխարհում:

Նրա աշխատանքին նոր շունչ հաղորդեց Մաշտոցի հանճարով ոգեշնչված մեկ այլ արվեստագետի` երգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի և նրա հրեշտակային ձայնի հետ ծանոթությունը, ով իր ուրույն ոճով կատարում է հինգերորդ դարի մեծ մտածողի հեղինակած շարականները: Այս հանդիպումից ծնվեց «Արձագանք» նախագիծը:

Նինա Խեմչյանը ներկայացնում է Մեսրոպ Մաշտոցի գործի իր մեկնաբանությունը, որը մի զգայուն և ժամանակակից հայացք է Հայաստանի սահմանները հատած և համաշխարհային մշակութային ժառանգության մաս կազմող ստեղծագործությանը:

Արվեստագետը կերպավորում է հայերեն բանաստեղծությունը իր ոճով և իր յուրահատկությամբ: Երգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հիասքանչ ձայնն ու ակապելլա կատարումը արձագանքում են քանդակագործի աշխատանքին` ընդգծելով ստեղծագործության հոգևոր կողմը: Երկու արվեստագետների կատարումների ներդաշնակությունը նոր լույսի ներքո է մատուցում Մաշտոցի քնարերգությունը` այն դարձնելով ժամանակակից:»

ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում