Ուգո Նեսպոլո. ֆլորիլեջիո
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Իտալիայի դեսպանատան հետ համագործակցությամբ ներկայացնում է «Ուգո Նեսպոլո. ֆլորիլեջիո» ցուցադրությունը Կենտրոնի «Սասուցի Դավիթ» պարտեզի սրահում՝ առաջին անգամ Հայաստանում ներկայացնելով յուրահատուկ «ծաղկաքաղ» իտալական արդի արվեստի վառ ներկայացուցչի հարուստ ժառանգությունից:
22 աշխատանքից բաղկացած այս ցուցադրությունը ներկայացնում է արվեստագետի բազմակողմանի հետաքրքրությունները թե՛ թեմաների, թե՛ տեխնիկական մոտեցումների տեսանկյունից։
Ուգո Նեսպոլոն ժամանակակից նկարիչ է՝ օժտված Վերածննդի դարաշրջանի հմտություններով. արվեստագետը միշտ զբաղվել է ուշագրավ հետազոտություններով, որոնք նրան ստիպել են ուսումնասիրել լեզուների և տարածքների բազմազանությունը: Իրականում, Նեսպոլոյի բազմազան ստեղծագործական ճանապարհին կա ավանդական գեղանկարչության և քանդակագործություն կանոնները նուրբ ձևակերպումներում և արտահայտություններում կասկածի տակ դնելու, վերանայելու և խմբագրելու ցանկություն, որոնք դրվագազարդման մեջ հայտնվում են արտոնյալ միջավայրում: Յուրաքանչյուր մասնիկն ունի իր ուրույն տեղը, գույնը, իմաստը՝ միաժամանակ կրելով խորապես հարգված վարպետական ձեռագիրը: Նեսպոլոյի բնավորությունն ու ստեղծագործության շրջադարձայնությունն արտահայտված են արդյունքի, այլ ոչ թե այն աշխատանքի մեջ, որն, անշուշտ, միտումնավոր և խիստ ավանդական բնույթ ունի: Այստեղ հարկ է պնդել, որ Նեսպոլոյի ստեղծագործական գործունեության էությունը կայանում է վերաիմաստավորման, վերամեկնաբանության, նորարարության մեջ, ինչը չի ժխտում նախահայրերի իմաստությունը և իրական օգուտներ է քաղում դրանից: Նրա արդիականությունը կայանում է նրանում, որ նա երբեք չի խզում անցյալի հետ կապերը, այլ փորձում է այն ամբողջությամբ շահագործել ու լավագույն կիրարկում փնտրել բոլոր նոր լուծումների համար: Հետևաբար անակնկալ չէ, բայց, անշուշտ, զարմանք է հարուցում հանգամանքը, թե ինչպես է նկարիչը կարողանում յուրաքանչյուր նոր կիրառման համար մեկ այլ խորություն, համապատասխան և համահունչ մեթոդ, տրամաբանական և առաջարկելի դատողություն գտնել:
Նեսպոլոն մի աչքը դեպի անցյալ, իսկ մյուսը դեպի ապագա ուղղելով՝ նոր տեսողական աշխարհի արարման իր ձեռնարկի շրջանակներում իրականացրել է նաև արվեստի պատմության յուրօրինակ հատում, հատկապես եթե մենք կարծում ենք, որ նրա ֆուտուրիստական դրվագազարդումներն իրենց կատարյալ ԴՆԹ-ն գտնում են տասնհինգերորդ դարի փայտե դրվագազարդումներում, որոնք ոգեշնչվել են ժամանակի ֆուտուրիստական հեղափոխության հեռանկարի նոր օրենքներով և գլխավոր հերոսներով, և որոնք Անդրե Շաստելի կողմից ստացել են «Վերածննդի կուբիզմ» անվանումը: