02 սպտ 2022 - 13 նմբ 2022

Սարգիս Մուրադյան․ Սարդարապատ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, համագործակցելով Հայաստանի պատմության թանգարանի և  Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանի հետ, ներկայացնում է «Սարգիս Մուրադյան․ Սարդարապատ» ցուցադրությունը՝ նվիրված արվեստագետի ծննդյան 95-ամյա հոբելյանին։ «Սասունցի Դավիթ» սրահում ներկայացվելու է «Սարդարապատի հերոսամարտը» եռանկարը (1977)՝ «1918», «Սարդարապատի ճակատամարտը», «Սարդարապատի հերոսամարտի հուշարձանի մոտ»։

Սարգիս Մուրադյանը (1927-2007) հետպատերազմյան հայ կերպարվեստի ականավոր արվեստագետներից է, ում ստեղծագործության մեջ հայոց պատմության կարևոր էջերի և ազգային-ազատագրական պայքայի թեմաներով արված աշխատանքները էական տեղ են գրավում։

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համար այս եռամաս կտավի ներկայացումը կարևոր է մի շարք հանգամանքներից ելնելով։ Կենտրոնի անբաժանելի մաս հանդիսացող Կասկադ համալիրում են ցուցադրվում Գրիգոր Խանջյանի եռամաս որմնանկարի կենտրոնական մաս հանդիսացող «Ավարայրի ճակատամարտը», ինչպես նաև Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» որմնաքանդակը։ Այս համատեքստում, Սարգիս Մուրադյանի «Սարդարապատի հերոսամարտը» կարծես նոր բովանդակություն է հաղորդում Կենտրոնի տեսլականին՝ հատկապես նոր միջավայր ստեղծելով «Սասունցի Դավիթ» սրահում։

ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում